Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին
06.11.2020 | 16:09

Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի: «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020-ի հոկտեմբերի 23-ին, պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում: Ֆիլմի պրեմիերային հաջորդել է Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որ սկսվել է 2020-ի հոկտեմբերի 23-ին և պետք է շարունակվեր ևս 3-4 ամիս:

«Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, հետաձգվել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ երկրում փակվել են թանգարանները, մյուս մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասվում է կայքում:

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ